
«Անվտանգ Հաղորդակցվիր Համացանցում» հուշաթերթ
«Հույս և Օգնություն» Հկ հրատարակել է «Անվտանգ Հաղորդակցվիր Համացանցում» հուշաթերթը: Հուշաթերթը նախատեսված է դպրոցներում և քոլեջներում սովորող դեռահասների համար: Հուշաթերթի նպատակն է բարձրացնել դեռահասների իրազեկության մակարդակը համացանցում սպասող վտանգների վերաբերյալ:
|

Երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում Հետազոտության արդյունքների վերլուծության հաշվետվություն
Երեխաների նկատմամբ բռնության դրսևորումների հետազոտությունն իրականացվել է Հայաստանի մայրաքաղաքում և հյուսիսային Լոռի, Տավուշ, հարավային Վայոց Ձոր, Սյունիք մարզերում՝ 2014 թվականի մարտ-հուլիս ամիսներին «ՄԵԴԻԱ-ՄՈԴԵԼ» ընկերության հետազոտավերլուծական թիմի կողմից՝ «Հույս և օգնություն» ՀԿ գրասենյակի հետ համագործակցությամբ: Հետազոտության առաջնային նպատակն էր բացահայտել ՀՀ-ում երեխաների, մասնավորաբար 14-18 տարիքային խմբի նպատմամբ բռնության դրսևորումներն ու կիբեր-հանցագործությունների ռիսկերը:
|

Անչափահաս տուժողների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում` մինչդատական վարույթ (Ձեռնարկ իրավապահ մարմինների աշխատակիցների համար)
Ձեռնարկը պատրաստվել և հրատարակվել է «Հույս և օգնություն» ՀԿ կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի միջոցներով՝ «Հայաստանի կարողությունների հզորացում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու նպատակով» ծրագրի շրջանակներում: Ձեռնարկը պարզաբանում է մինչդատական վարույթում թրաֆիքինգի կամ շահագործման անչափահաս տուժողների մասնակցությամբ քրեական վարույթի առանձնահատկությունները: Ձեռնարկը հինված է միջազգային օրենսդրության և ՀՀ քրեականդատավարության օրենսգրքի նախագծի (20.06.2013թ. դրությամբ) դրույթների վերլուծության վրա: Նախատեսված է իրավապահ մարմինների աշխատակիցների՝ քննիչների, ոստիկանության ծառայողների, քրեական վարույթին ներգրավված հոգեբանների, մանկավարժների, փաստաբանների և երեխաների իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազակերպությունների աշխատակիցների համար:
|