Մեր մասին
ՙՀույս և օգնություն՚ ՀԿ-ն ստեղծվել է 1998թ. մի շարք շահագրգիռ բժիշկների, հոգեբանների կողմից: ՀԿ-ին անդամակցում են փորձառու բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ, ուսանողներ և տարբեր մասնագիտություններ ունեցող շահագրգիռ անձինք:
ՙՀույս և Oգնություն՚ ՀԿ-ն շահույթ չհետապնդող հասարակական բարեգործական կազմակերպություն է, որը գործում է իր անդամների կամավոր մասնակցության, ՀՀ Սահմանադրության, գործող օրենսդրության և իր կանոնադրության հիման վրա:
ՙՀույս և Oգնություն՚ ՀԿ-ն ունի իր մասնաճուղերը Լոռի մարզում /ք. Վանաձոր/, Տավուշի մարզ /ք. Նոյենբերյան/, ներկայացուցիչ ք. Գյումրիյում
Առաքելությունը
Նպաստել ՀՀ բնակչության առողջության բարելավմանը և պահպանմանը` նպատակային առողջապահական և սոցիալական ծրագրեր իրականացնելու միջոցով:
Նպատակը
Նպաստել ՀՀ բնակչության սեռական, վերարտադրողական և հոգեկան առողջության բարելավմանը և պահպանմանը` բնակչության իրազեկության բարձրացման և կենսական հմտությունների ուսուցման միջոցով: ՀԿ-ի գործունեությունը հիմնականում ուղղված է երիտասարդների, դեռահասների, ծնողազուրկ, անօթևան, ֆիզիկական արատ ունեցող մարդկանց:
Հկ աշխատում է հետևյալ ուղղություններով. 1. Շահերի պաշտպանություն, 2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վնասի նվազեցում պատանիների, երիտասարդների, հասարակության լայն շրջանակների, բարձր ռիսկային խմբերի` մարմնավաճառների շրջանակում 3. Մարդկանց առևտրի /թրաֆիքինգի/ կանխարգելում: Թրաֆիքինգից տուժածների աջակցություն և հասարակության մեջ ինտեգրում :
Խնդիրները
- Սեփական առողջության պահպանման գաղափարի ամրապնդումը ու զարգացումը
- Բնակչության իրազեկության բարձրացումը տարափոխիկ, սեռավարակային հիվանդությունների ու ՁԻԱՀ-ի վերաբերյալ
Սեռավարակների ու ՁԻԱՀ-ի ակամա զոհերին բժշկական խորհրդատվություն
- բարոյական, հոգեբանական, նյութական աջակցության ցուցաբերումը
- Առողջապահական և ուսումնական հիմնարկների աշխատակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործումը
- Հասարակության հոգատարությունից դուրս մնացած անձանց /մարմնավաճառներին, թափառաշրջիկներին/ աջակցության ցուցաբերումը
- Սեռավարակների ու ՁԻԱՀ-ի, վերարտադրողական առողջության պահպանման վերաբերյալ գիտաբժշկական, սոցիալական և հոգեբանական ուսումնասիրությունների կատարմանը աջակցության ցուցաբերումը
|